Հասարակություն

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ  փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ,
Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

Ցուցադրել ավելի
Back to top button