Հասարակություն
Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վայք-Ջերմուկ,
Սարավան-Զանգեր ճանապարհահատվածները, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքները:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։