Տնտեսական

Շարունակվում է վարչապետի այցը Կոտայքի մարզ


Շարունակվում է վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Կոտայքի մարզ: Վարչապետը մարզի ներկայացուցիչների հետ քննարկում է մարզի հիմնական խնդիրները. « Յուրաքանչյուր մարզ պետք է ամփոփ անձնագիր է ունենա»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով, նախարարություններն ու գերատեսչություններն առաջիկայում կսկսեն ամփոփ ներդրումային ծրագրեր ներկայացնել՝ հանրապետության մակարդակով:

Կարեն Կարապետյանի խոսքով, այս պահին կառավարության աշխատակազմը քննարկել է դիտարկել է 471 ներդրումային ծրագրեր, որոնցից 345-ը համարել են իրատեսական, դրանց ընդհանուր արժեքը 2,4 մլրդ է, որից կառավարության աշխատակազմը հնարավոր է համարում մոտ 850 մլն դոլարը: Եվս 55 ծրագիր այս պահին կառավարության սեղանին է:

Թե որքանով դրանք իրատեսական կլինեն, ցույց կտա ժամանակը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button