Տնտեսական

Յուրաքանչյուր մարզ իր ամփոփ անձնագիրը պետք է ունենա.վարչապետ


Կոտայքի մարզ, վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական կանգառն էր այսօր: Գյուղատնտեսություն, ներդրումային ծրագրեր, առողջապահություն ու կրթություն, քննարկման թեմաները տարբեր էին: Մարզերի առողջապահական համակարգում վարչապետը կարևորում է մասնավոր կառավարիչների ներգրավվածության հարցը, միայն այս ձևով հնարավոր կլինի համակարգում ստվերի դեմ պայքարել- համոզված է Կարեն Կարապետյանը: Կոտայքում ուսուցիչների պակաս չկա, ուսուցիչ աշակերտ հարաբերակցությունը մոտ է  ցանկալի ցուցանիշին:  Գյուղատնտեսության ոլորտում նույնպես խնդիրներ կան: Վարչապետ Կարեն Կարապետյանին նաև ներդրումային ծրագրեր են ներկայացվել:

 

Հինգ տարի առաջ Սամվել Բասենյանցը ՌԴ թողեց ու Հայաստան վերադարձավ, որոշեց Կոտայքի մարզում՝ Բյուրեղավանում նախկին շինանյութերի գործարանը վերապրոֆիլավորել ու կաշվի գործարան  հիմնել:  ԲԵՍԼԵԴԵՐՍ հայ-իտալական համատեղ ձեռնարկությունը իր դռները կբացի արդեն ամռանը: Ծրագրում են կաշվե բարձրորակ իրեր արտադրել՝ իրացնելով և ներքին շուկայում, և արտահանել:

Մոտ 160 աշխատատեղ կստեղծվի , մոտ երկու մլրդ դրամի ներդրում կկատարվի:

Զրուցակիցս ներդրումային ծրագիրը Կոտայքի մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին էր ներկայացնում, նա միակը չէ, նմանատիպ բազմաթիվ ծրագրեր են ներկայացվում կառավարության ղեկավարին:

Վարչապետի մարզային այցելությունների ժամանակ ոչ միայն դժգոհություններ են հնչում, այլ որ ամենակարևորն  է դրանց լուծման հնարավոր ուղիների մասին է բարձրաձայնվում:

«Յուրաքանչյուր  մարզ պետք է ամփոփ անձնագիր է ունենա»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հստակեցնելով՝ 67 ցուցանիշ է հաշվի առնվելու»,- քննարկման առանցքում ներդրումային ծրագրեր են նաև:

Կառավարության ղեկավարի խոսքով, նախարարություններն ու գերատեսչություններն առաջիկայում  կսկսեն ամփոփ ներդրումային ծրագրեր ներկայացնել՝  հանրապետության մակարդակով: Կարեն Կարապետյանի խոսքով,  այս պահին  կառավարության աշխատակազմը քննարկել եւ դիտարկել է 471 ներդրումային ծրագրեր, որոնցից   345-ը համարել են իրատեսական, դրանց ընդհանուր արժեքը  2,4 մլրդ է, որից կառավարության աշխատակազմը  2017թ հնարավոր է համարում մոտ 850 մլն դոլարը:

Եվս 55 ծրագիր այս պահին կառավարության սեղանին է: Թե որքանով դրանք իրատեսական կլինեն,  ցույց կտա  ժամանակը:

Կոտայքում   37 հազար մարդ գործազուրկ է: Այս մարզում էլ , ինչպես մյուս մարզերում, զարգանում է գյուղատնտեսությունը,  ջերմոցային տնտեսություններ ու ինտենսիվ այգիներ են հիմնվում: Ոլորտում, սակայն խնդիրների պակաս  չկա:

Գյուղտեխնիկան խորհրդային տարիներից է ժառանգություն մնացել  այս մարզին, 200 մլն դրամի տեխնիկայի կարիք ունեն, եթե այն լինի մինիմալ պայմանները կապահովեն Կոտայքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մհեր Եղիազարյանի հայտարարությանը հետևում է  Կարեն Կարապետյանի հարցը. «Որքան  է  պետք երջանիկ լինելու համար, 300 մլն դրամ»:

Գյուղատնտեսությունը բիզնես է, պետությունը կսուբսիդավորի, սակայն, հեռանկարային գյուղատնտեսությանը,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Լուծումներ պահանջող հարցերից մեկն էլ ըստ մարզի բնակիչների, գյուղատնտեսության ապահովագրության հարցն է, Կարեն Կարապետյանն էլ կարևորում է ֆերմերներին կրթելու հարցը: Կառավարությունում սպասում են ծրագրերի ներկայացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button