Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Վրաստանում

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ն երգի միջազգային մրցույթն այս տարվա նոյեմբերին կայանալու է Վրաստանում: sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակող ընկերությունը: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որ քաղաքում կկայանա մրցույթը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2016»-ում հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչը:

Այն մասին, որ Վրաստանը պատրաստ է 2017-ին կազմակերպել մրցույթը, հայտարարվել էր հենց  հաղթանակից հետո, բայց վերջնական որոշում ընդունել է Եվրոպական հեռարձակողների միությունը

Ցուցադրել ավելի
Back to top button