Հասարակություն

Մակեդոնացու կտակը` հին հայերենով. լոնդոնաբնակ պատմաբանի հայտնագործությունը

Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տաս տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը: The Daily Mail պարբերականը հրապարակել է կտակի լուսանկարը, որը գրված է հին հայերենով:

Փաստաթղթում տեղ են գտել Ալեքսանդրի ապա ծրագրերը կայսրության վերաբերյալ, ինչպես նաև հրահանգներ իր հուղարկավորության առնչությամբ և ժառանգների անունները:

Գրանտը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը ոչ մեկ չի թաքցրել, այն հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance (Ալեքսանդրի վեպը) անունով: Ժողովածուն պարունակում է պատմություններ և հեքիաթներ, որոնք պատմում են զորավարի սխրանքների մասին: Նշվում է, որ պատմությունները գրի են առնվել նրա մահից շուրջ 100 տարի անց:

Ցուցադրել ավելի
Back to top button