Հասարակություն

Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 15 անգամ

Հունվարի 31-ին և լույս փետրվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 165 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջնական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Ցուցադրել ավելի
Back to top button