Միջազգային

Լապշինին Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է. ՌԴ ՄԻ հանձնակատար

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: «Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը», — ասված է ՌԴ Օմբուդսմենի համապատասխան հայտարարությանմեջ, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում։

Մոսկալկովան հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, ՌԴ քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել այլ պետության:

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button