Միջազգային

Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով քվեարկությունը

Եվրախորհրդարանը հետաձգել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ տեխնիկական պայմանավորվածության հարցով քվեարկությունը, որը պետք է կայանար Բրյուսելում փետրվարի 2-ի լիագումար նիստի ժամանակ։ Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի հարցով ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածության վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

Եվրախորհրդարանը մտադիր էր լիագումար նիստի ժամանակ քվեարկել ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև պայմանավորվածության հարցով, որ «Վրաստանի քաղաքացիների համար կարճաժամկետ այցելությունների առանց վիզայի ռեժիմը կսահմանվի երրորդ երկրների համար առանց վիզայի ռեժիմների ժամանակավոր սառեցման մեխանիզմի ներդրման հետ միաժամանակ»։

Հունվարի 12-ին այդ որոշումը հավանության էր արժանացրել Եվրախորհրդարանի ներքին գործերի և քաղաքացիական ազատությունների հանձնաժողովը։ Այդ փաստաթուղթը չի հստակեցնում կարճաժամկետ այցելությունների առանց վիզայի ռեժիմի սահմանման ամսաթիվը։

Ցուցադրել ավելի
Back to top button