ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստ է կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ միջնորդները պատրաստ են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործխնախարարների հանդիպումը: Ռուս դիվանագետը նշել է, որ համանախագահները պատրաստ են կազմակերպել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը Մյունխենում փետրվարի կեսերին կայանալիք անվտանգության համաժողովի շրջանակներում:

«Համանախագահները պայմանավորվել են անցկացնել առանձին հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, եթե կողմերը ցուցաբերեն հետաքրքրություն, ապա մենք կկազմակերպենք նաև համատեղ հանդիպում»,- ասել է Իգոր Պոպովը:

Նա նշել է, որ միաժամանակ շարունակվում է աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձրաչափի շրջանակներում:

Ցուցադրել ավելի
Back to top button