Քաղաքական

Freedom House.Հայաստանը և ԼՂ-ն՝ «մասնակի ազատ» երկրների ցանկում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017թ.» զեկույցը, որում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են որպես «մասնակի ազատ» երկրներ։

Հայաստանը 46 միավորով համարվում է «մասնակի ազատ» երկիր։ Միևնույն ժամանակ մամուլի ազատությունը համարվում է «ոչ ազատ», իսկ համացանցը՝ «ազատ»։

Ազատության ինդեքսում առանձնացվել են նաև քաղաքական ու քաղաքացիական ազատությունները վիճելի տարածքներում: Լեռնային Ղարաբաղը այս աղյուսակում 33 միավորով համարվել է «մասնակի ազատ»:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը (64 միավոր), Թուրքիան (53 միավոր) համարվել են «մասնակի ազատ», իսկ Իրանը (6 միավոր) և Ադրբեջանը (16 միավոր)՝ «ոչ ազատ» երկրներ:  «Ոչ ազատ» երկրների շարքը համալրում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը։

Ամենաազատ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, որին  հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան, Կանադան և Նիդերլանդները։

Իրավապաշտպանների տվյալներով՝ զեկույցում տեղ գտած 195 երկրներից 87-ը (45%) ճանաչվել են «ազատ», 59 երկիր (39%) ՝ «մասնակի ազատ», իսկ 49 երկիր (25%)՝ «ոչ ազատ»։ Միևնույն ժամանակ 67 երկրներում գրանցվել է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակի նվազում, իսկ 36 երկրներում՝ գրանցվել են ձեռքբերումներ։ Նշվում է, որ աշխարհում ազատությունների մակարդակի նվազմանը նպաստել են նաև ժողովրդավարական երկրները, որոնցում նկատվում է պոպուլիզմի աճ։

Ցուցադրել ավելի
Back to top button