Քաղաքական

Ստեղծվել է ԵՄ-ի հետ ավիացիոն գոտու ստեղծման բանակցային խումբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է բանակցային խումբ՝ ԵՄ-ի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցելու նպատակով:  Այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:

Բանակցային խմբի ղեկավարն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button