Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 8-ին Երաժշտության մոսկովյան միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Վլադիմիր Սպիվակովն է: Երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համերգի ընթացում հնչելու են  Ռախմանինովի, Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինան:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button