ԿարևորՔաղաքական

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Նախկին վարչապետ, ՀՀԿ-ի նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Տեղեկությունն այսօր «Ռադիոլուր»-ի հետ հեռախոսազրուցում հաստատել է Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Հավելենք նաև, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել կառավարություն: Տեղեկությունը «Ռադիոլուր»-ին հաստատել են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ամենայն հավանականությամբ, մարզպետին պաշտոնից ազատելու մասին որոշումը Կարեն Կարապետյանը կստորագրի այսօր:

Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյան

Ռադիոլուր— Պարոն Թադևոսյան մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ –ից դուրս գալու դիմում ներկայացրել է նաև  ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը

Թադևոսյան— Դրանք ստահոդ լուրեր  են, երբ կլինի, մենք կմեկնաբանենք: Ես այլ դիմում չեմ ստացել, փոխարենը կուսակցության շարքերը համալրելու հազարներով, անթիվ նոր դիմումներ եմ ստացել:

Ռադիոլուր-Իսկ ինչու նրանք որոշեցին հենց ընտրությունների նախաշեմին հայտնվել կուսակցությունում:

Թադևոսյան— Ցանկացած ընտրությունից առաջ միշտ էլ հանրության կողմից որոշակի ակտիվություն նկատվում է, ու դա բնական պրոցես ենք համարում

Ռադիոլուր— Մայր գետից առվակները հեռանում են ու ՀՀԿ-ն  գնում է երեսը փրկելու ճանապարհո՞վ:

Թադևոսյան— ՀՀԿ-ն  երեսը փրկելու խնդիր չունի, մենք միշտ եղել ենք բաց, թափանցիկ մեր ընտրողների առջև:

Ռադիոլուր— Մայր գետին փաստորեն նոր առվակներ են  միանում

Թադևոսյան— Այո, այո համալրումը զգալի է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button