Քաղաքական

Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է 2016 թվականի հաշվետվությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2016 թվականի հաշվետվությունը:

Հաշվետվության նախաբանում նշվում է, որ 2016 թվականի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակեց աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագոր ծակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:
Ցուցադրել ավելի
Back to top button