Հասարակություն

«Տիգրան Մեծ»-ի տոկուն աղջիկները


Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում այս ուսումնական տարում առաջին անգամ սովորում են նաև աղջիկներ: Նրանք հանրապետության տարբեր մարզերից են: ,,Աղջիկներն ավելի դիմացկում են ու ավելի շուտ են հարմարվում պայմաններին, քան տղաները,,- ասում է վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը: Աղջիկները ապագա դիպուկահարներ են, հետախույզներ և անօդաչու սարքերը կատավարող օպերատորներ:

Նախնական զինվորական պատրաստվածության հատուկ ճամբարից մինչև ռազմամարզական հատուկ վարժարան, որը կրում է Տիգրան Մեծի անունը:  Այստեղ այժմ   սովորող պատանին վաղվա լավագույն զինվորն է, բանակի բարձրաստիճան սպան ու հրամանատարը: Զինվորական գործը մասնագիտություն է, բանակը՝ տուն: Վարժարանում պատանիներն ապրում են զինվորի կյանքով, առավոտ վաղ՝  վեր կաց, մարմնամարզություն, դասընթացներ, որին հաջորդում է սիրելի զբաղմունքը պարապմունքներ տարբեր խմբակներում՝ ավիամոդելային, ձեռնամարտի, պարի և այլն:  20 տարվա պատմության մեջ առաջին անգամ վարժարանում սովորում են նաև դեռահաս աղջիկները: Վարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյան վաղուց էր նպատակադրվել աղջիկների զինվորագրման մասին, սակայն դրա համար հատուկ պայմաններ էին անհրաժեշտ: Այժմ 159 կուսանտից 15-ն աղջիկ է:

,,Հրաշալի երեխաներ են, նորմալ դիմանում են պայմաններին, շատ ավելի դիմացկուն են, քան տղաները: Իրենք ավելի ոգևորված են թե ուսման մեջ, և թե ռազմական գործը ուսումնասիրելու մեջ,,:

Բանակային գործը սեռերի տարբերություն չի տեսնում, եթե անհրաժեշտ է, ուրեմն ցրտին ու սառնամանիքին էլ պետք է կատարել հանձնարարությունը, այդ կերպ կոփվում է ոչ միայն մարմինը, այլև՝ բնավորությունը: Աղջիկներից դիպուկահարներ, անօդաչու սարքերի կառավարման օպերատորներ և հետախույզներ են պատրաստում: Բոլորն էլ մասնակցում են ձեռնամարտի պարապմունքներին:

Աղջիկներից մեկը՝ Սոնա Հարությունյանը, բռնցքամարտիկ է, նրան  առաջիկայում տեսնելու ենք Եվրոպայի պատանիների առաջնության մրցումներում:

Արդեն 5 տարի զբացվում եմ բռնցքամարտով, մասնակցել եմ տարբեր մրցումների, ունեմ բազում հաղթանակներ,  հիմա պատրաստվում եմ գնալ Եվրոպայի մրցումներին,,

Ռոզա Գալստյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից Արմավիր է եկել իր երազանքը իրականություն դարձնելու համար, համաքաղաքացիներից շատերը պայմանագրային զինծառայողներ են, ինքն էլ ետ չի մնալու նրանցից:

,,Ռազմական գործը շատ եմ սիրում, փոքրուց երազել եմ հետախույզ դառնալ, հենց այդ մասնագիտությամբ էլ շարունակելու եմ ուսումս,,:

Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում սովորողները վաղուց են ծանոթ անօդաչու սարքերին, ավիամոդելային խմբակում իրենք են պատրաստում ու փորձարկում:

Գնդապետ Կորյուն Ղումաշյանը նշեց, որ սաների պատրաստած անօդաչու սարքերը կիրառվել են ըստ նշանակության, նաև՝ ռազմի դաշտում:

Անօդաչու սարքերից բացի այլ մտահղացումներ ու նորարարություն ունեն, որոնք կարող են կիրառվել ռազամական  հետախուզական հարձակման ժամանակ: Ժամանակն է թելադրում նոր տեխնոլոգիաների կիրառումը, ճիշտ այնպես, ինչպես 25 տարի առաջ մտադրվեց ստեղծել ռազմամարզական դպրոցը:

,,1992 թվականի օգոստոս ամիսն էր, կռիվները Լաչինի միջանցքում էին, մեզ մոտ անփորձ տղաներ բերեցին, երբ թուրքերը գրադից կրակեցին, տղաները խրամատներից դուրս եկան, իսկ այդ ժամանակ անթույլատրելի է դուրս գալը: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, եթե կենդանի մնամ՝ ռազմական դպրոց եմ բացելու,,

Վարժարանը 20 տարվա պատմության ընթացքում բանակին տվել է 536  սպա, այդ թվում՝ բարձրաստիճան: Սաները ուսումը շարունակում է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունում:  Զինվորական պատրաստվածության ուսուցումը  բավարար է, ինչը չի կարելի ասել շենքային պայմանների մասին: Տնօրենը դժգոհեց, որ ամեն տարի փաստաթղթերը պահանջում են, ինքը ներկայացնում է, սակայն վերանորոգման ուրվագիծն անգամ չի երևում:

Ցուցադրել ավելի
Back to top button