ԿարևորՄիջազգային

Պուտին-Թրամփ հանդիպումը՝ G20-ից առաջ


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը կարող է կայանալ Մեծ 20-ի գագաթաժողովից առաջ, որը կայանալու է ընթացիկ տարվա հուլիսին:

Անդրադառնալով երկու երկների նախագահների՝ հունվարի 28-ին կայացած հեռախոսազրույցին Պեսկովը նշել է, որ զրույցը կառուցողական էր, այդ թվում՝ միջազգային անվտանգության և ահաբեկչության մեմ պայքարի հարցերի քննարկման տեսանկյունից:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը չպետք է պայմանավորել այլ հարցերով.«Դա կենսական նշանակության հարց է աշխարհի բոլոր պետությունների համար», ասել է Պեսկովը՝ հավելելով, որ հակառուսական պատժամիջոցների չեղարկման թեման Թրամփն ու Պուտինը չեն քննարկել:

Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին, անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին նշել է, որ այն արդյունավետ էր ինչպես մարդկային, այնպես էլ քաղաքական տեսանկյունից, «զրույցն ի ցույց է դրել առաջնորդեների՝ միմյանց նկատմամբ հարգանքն ու կողմերի ազգային շահերի հիման վրա աշխատելու պատրաստակամությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button