ԿարևորՏնտեսական

Ո՞ւմ ողնաշարն է ցանկանում կոտրել վարչապետը


Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ  պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը շաբաթ օրը  զեկուցել էր վարչապետին, Վարչապետ Կարեն Կարպետյանը  հանձնարարել էր  արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը: Ավելին, Արման Սահակյանին այլ լիազորություններ էր տրվել.օրինակ՝ «ջարդել ոչ արդյուավետ աշխատող պետական կազմակերպությունների ողնաշարը»:

Օրերս մամուլում հրապարկումներ եղան, որ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ՝առողջապահության նախարարություն է ուղարկել առողջապահական համակարգի հաշվեկշռում առկա շենք-շինությունների ցանկ, որոնք դրվելու են աճուրդի: Սա ենթադրում էր, որ պետական հատվածում գտնվող առողջապահական ընկերություններ են մասնավորեցվելու։ Որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը. «Ռադիոլուրը» փորձեց պարզաբանում ստանալ Պետական գույքի կառավարման վարչությունից, բայց նախ ամեն ինչ մասին հերթով։

Շաբաթ օրը վարչապետը հրավիրել էր խորհրդակցություն, որի ժամանակ հստակ հանձնարարական տրվեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին ու ձևակերպումներն էլ եղան հասցեական և, ըստ վարչապետի, շատ կոռեկտ. «Մեզ ֆռռացնող յառի պետական կառավարիչների ողնաշարը կջարդես»:

Իսկ ում ողնաշարն են պատրաստվում ջարդել պետական գույքի կառավարման վարչությունում, այն կազմակերպությունների, որոնք աշխատում են վնասով, որոնք սնվում են պետբյուջեից , ու աշխատում են ոչ արդյունավետ.

Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին իրենք կառավարության հաստատմանն էին ներկայացրել մասնավորեցման ցանկում գտնվող 27 ընկերությունների ապապետականացումը խթանող քայլեր,  անուններ, որոնք պետք է գնային մասնավորեցման ճանապարհով, ու արդեն սկսել էին գործընթացն իրականացնել։ Մասնավորեցվելիք ընկերությունների անունները վարչությունը դեռ  չի հրապարակում, սակայն նշում է, որ դրանց սեփականաշնորհումից հետո կլուծվեն մի շարք խնդիրներ, մասնավորապես կկրճատվեն բյուջետային ծախսերը։

Եթե լինեն ընկերություններ, որոնք չկարողանան ներկայացնել առողջացման ծրագրեր, ապա միանշանակ կլուծարվեն.

Սակայն Աշոտ Մարկոսյանը ասում է, որ լուծարման գործընթացը չպետք է լինի ինքնանպատակ, քանի որ լուծարելով ընկերությունը՝ առաջանում են այլ խնդիրներ՝ նախեւառաջ սոցիալական։ Ի դեպ՝ նախկինում եթե ընկերությունը երեք անգամ աճուրդի էր դրվում եւ արդյունք չէր լինում, ապա այն լուծարվում էր։ Այժմ այս սահմանափակումը հանվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button