Հասարակություն

Մանչեսթեր Յունայթեդը ջախջախեց Ուիգանին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ջախջախեց «Ուիգան Աթլետիկին» 4:0 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ: Նշենք, որ այս գոլը Մխիթարյանի համար առաջինն է Անգլիայի Գավաթում:

Խաղի ընթացքում աչքի ընկան Մարուան Ֆելաինին, Քրիս Սմոլինգը և Բասթիան Շվայնշտայգերը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում իր մրցակցին կիմանա վիճակահանությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան»՝ 4:0

Գոլերը՝ Ֆելաինի (44), Սմոլինգ (57), Մխիթարյան (74), Շվայնշտայգեր (81)

Ցուցադրել ավելի
Back to top button