Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածը և միջհամայնքային  ավտոճանապարհները, ինչպես նաև Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-6 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում և Իջևան-Բագրատաշեն հատվածում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին ձնաբուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: ԼՂՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ցուցադրել ավելի
Back to top button