Տնտեսական

Կունենանք արդյոք շոշափելի տնտեսական աճ

 


ՀԲ-ն ռուսաստանի տնտեսության համար կանխատեսել է որոշակի տնտեսական տեղաշարժ: Եթե հաշվի առնենք ԵԱՏՄ-ով Հայաստանի եւ Ռուսաստանի կապը, ապա լուրը մեզ համար լավատեսության հիմք կարող է դառնալ: ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանն ասում է, որ Ռուսաստանում 2,5–3  տոկոս աճի արձանագրման դեպքում այդ երկրի տնտեսական զարգացումները կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա:  2017-ի համար դրական կանխատեսումներ ունի Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Լավատեսությունը, ի դեպ, այն ֆոնին է, որ 2016-ը փակել ենք չնչին՝ մինչեւ 1 տոկոս տնտեսական աճով, այն դեպքում, երբ Հայաստանի համար անհրաժեշտ է առնվազն 7 տոկոսի տնտեսական աճ:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button