Հասարակություն

Փակ են Վայք — Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 06:00-ի դրությամբ, բքի և վատ
տեսանելիության պատճառով փակ են Վայք — Ջերմուկ ավտոճանապարհը  և Սարավանի
լեռնանցքը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վարդենյաց
լեռնանցքը, Բերդ — Ճամբարակ և Ջրաբեր — Ֆանտան ճանապարհները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով
մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Back to top button