Հասարակություն

Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում Արմավիրում

Հայկական բանակի կազմավորման  25-ամյակին նվիրված  միջոցառումներ են  կազմակերպվել Արմավիրի մարզում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու ներկաները առավոտյան ծաղիկներ են խոնարհել   հայրենիքի պաշտպանության համար  զոհված  և անհայտ կորած զինվորների  հուշարձանին: Հոբելյանական նիստին  ներկա էր նաև 2014 թ հուլիսի 31-ին դիվերսիոն հարձակման զոհ Արարատ Խանոյանի մայրը: Նա սրտի խորքում պահելով վիշտը, հպարտացավ հայոց բանակում ծառայող բոլոր զինվորներով ,  շնորհավորեց նրանց տոնը: Բանակի տոնի առթիվ մի շարք զինծառայողներ ու ազատամարտիկներ արժանացան Արմավիրի մարզպետի պատվոգրին ու դրամական խրախուսանքին:

Հայոց բանակը հզոր է  ու անպարտելի  զինվորների միասնությամբ, ոգով, մարտունակությամբ: Պատերազմի ժամանակ թափված արյունն ու կորցրած կյանքն արժեք ունի, գիտակցված է: Դա վկայեց ապրիլյան պատերազմը, հայրենի սահմանների վրա ժամանակ առ ժամանակ կազմակերպված հարձակումները, երբ զինվորը ձեռնամարտի բռնվելով թշնամու հետ գիտակցորեն զոհում է կյանքը: Նրանց անունները ոսկե տառերով են գրվում մեր նորորյա պատմության մեջ: Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր 2014 թ հուլիսի 31-ին դիվերսիոն հարձակման զոհ Արարատ խանոյանի մայրը՝ Աննա Խանոյանը:

,,Արարատը կյանքը տվեց հանուն հայրենիքի, բանակում ծառայող բոլոր զինվորները նաև իմ տղաներն են, նա նահատակվեց ձեռնամարտի բռնվելով թշնամու հետ: Ես հպարտ եմ մեր բանակով, տոնդ շնորհավոր հայոց բանակ,,,- ասաց մայրը:

Ներս է բերվում հանոց եռագույնը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են զոհերի հիշատակը: Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը օրհնության խոսքն է ուղղում բանակում ծառայող զինվորներին ու հոգևորականներին, որոնք մշտապես գտնվում են զինվորի  ու նրա ընտանիքի կողքին, անհրաժեշտության դեպքում զենք վերցնում:

Բանակում  իր  պարտքն է կատարել նաև Արմավիրի մարզի  Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Բարսեղյանի որդին: Մայրը, ինչպես նաև բոլոր մայրերը,  սրտի թրթիռով է  անցկացնում յուրաքանչյուր օրը, հպարտանում ապրիլյան պատերազմի միջով անցած  զինվոր  որդով:  Մայրը քաջալերում է՝ զինվորս, ուղղակի հպարտ եմ քեզնով, իմ հպարտությունը քո ուժն ու կորովն է: Տոնդ շնորհավոր հայ զինվոր, թող բազուկդ միշտ ամուր լինի, կամքդ ՝ անկոտրելի:

Բանակը, ժողովուրդն ու պետությունը նույն նպատակի գերագույն մարմնացումն  են, հայերնիքի վտանգի պահին բոլորը մի բռունցք դարձան ու կանգնեցին զինվորի կողքին, նրա թիկունքին: Սա ի վերուստ տրված է այն ժողովրդին, ովքեր շարունակ դաժան փորձությունների են ենթարկվում  հայրենիքի փրկության համար: Հայոց բանակի նկատմամբ հատուկ վերաբերմունք ու նվիրում ունի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը

,, Օրվա մեծագույն իմաստությամբ շնորհավորում եմ բոլորիս, կիսում այս պահի ամենավսեմ հպարտությունը: Անհամեմատելի է հայոց բանակի այսօրվա ձեռքբերումները, նրա զինվածության աստիճանը՝ լինելով մեր երկրի գոյության, նրա այսօրվա ու ապագայի, նաև մեր ամենօրյա խաղաղության ու  անվտանգության երաշխավորը,,:

Ավագ սերժանտ Արամ Թովմասյանը պայմանագրային զինծառայող է, ծառայում է հակաօդային պաշտպանության զորամասում, սիրով  է կատարում իրեն վստահված գործը:: Արդեն երկու տարի զորամասը դարձել է նրա երկրորդ տունը: Զինվորի մաղթանքը մեկն է՝ խաղաղություն:

Բանակի 25-ամյակի առթիվ մի շարք զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացան Արմավիրի մարզպետի պատվոգրին և դրամական խրախուսանքին:

Ցուցադրել ավելի
Back to top button