Սպորտ

Կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 09:30-ի դրությամբ, միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վայք —
Ջերմուկ, Բերդ — Ճամբարակ և Ջրաբեր — Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց և
Սարավանի լեռնանցքները:

Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի —
Նոր Գեղի, Գորիս — Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:

Բքի պատճառով դժվարանցանելի են Ջաջուռի լեռնանցքը, Գյումրի — Կապս —
Ամասիա, Արթիկ — Ալագյազ, Արթիկ — Մարալիկ, Եղվարդ — Արագյուղ, Նոր Գեղի —
Քարաշաղ ճանապարհահատվածները:

Աշոցքի, Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի,  Վարդենիսի,  Վայքի,
Ջերմուկի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի
ոլորաններին և Չարենցավանի հատվածում բուք է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և
աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը
10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է
տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ցուցադրել ավելի
Back to top button