ԿարևորՔաղաքական

$200 մլն-ի սպառազինության մի մասն արդեն ՀՀ-ում է. նախարար


«Երկու հարյուր միլիոն դոլարի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարվել են զինված ուժերին և դրված է ծառայության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարի խոսքով,  սպառազինության մյուս մասի հետ կապված ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, հետամուտ են լինելու, որ հնարավորինս շուտ ստանան ամբողջ ծավալները, քանի որ ուղիղ կապ ունի բանակի մարտունակության հետ:

«Փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների՝ հետ համալրելու Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ չնայած Հայաստանն ունի մարտունակ բանակ, սակայն պետք է նայել առաջ, իրադարձություններից ավելի արագ զարգանալ։

Ցուցադրել ավելի
Back to top button