

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է Հանրապետական կուսակցության առաջին տեղակալ. ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին այս մասին տեղեկացրել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Կուսակցության փոխնախագահներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:
«Ընտրվել է նոր խորհուրդ, որին անդամակցել են կուսակցության 35 նոր ներկայացուցիչներ»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակի խոսքով՝ համագումարն ընդունել է որոշում՝ կանոնադրական փոփոխությունների վերաբերյալ և ունեն այսուհետ ավագների խորհուրդ, որի նախագահ է նշանակվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ընտրվել են նաև ստորաբաժանումների ղեկավար: «Երևանի ՀՀԿ կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, Կանանց խորհրդի ղեկավար է ընտրվել Հերմինե Նաղդալյանը, Երիտասարդական կազմակերպության ղեկավար է վերընտրվել Կարեն Ավագյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը, Գաղափարաքարոզչական հանձնաժողովի ղեկավար է ընտրվել Մուշեղ Լալայանը , մարզական հանձնաժողովի նախագահ՝ Ռազմիկ Ստեփանյանը: