Ցեղասպանություն 100Քաղաքական

Ֆրանսիայում չեղարկվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հունվարի 26-ին չեղարկել է ազգային կամ կրոնական հողի վրա ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների ժխտումը քրեականացնելու մասին Ազգային Ասամբլեայի դեկտեմբերի 22-ին ընդունած որոշումը։

Սահմանադրական խորհուրդը որոշ փոփոխություններ պահանջել օրենքի 173-րդ հոդվածի 2-րդ կետում, որը վերաբերում է ցեղասպանությունների եւ որոշ հանցագործությունների (այդ թվում՝ նրանց, որոնք դեռեւս իրավաբանորեն այդպիսին չեն համարվում) ժխտման համար տուգանքին։

Սահմանադրական խորհուրդը սահմանել է, որ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելը եւ դրանից բխող տուգանքները պարտադիր են կիրառման համար, քանի որ խախտում են 1881-ին ընդունված խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքը, որը հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։

Շատ կարեւոր է նշել եւս մեկ նրբություն. Ազգային Ասամբլեայի օրենքի փոփոխություններում խոսվում է ոչ միայն ցեղասպանությունների եւ զանգվածային սպանությունների քրեականացման մասին, որոնք իրավաբանորեն արդեն հանցագործություն են ճանաչվել, այլ նաեւ այն հանցագործությունների ժխտումը քրեականացնելու, որոնք իրավաբանորեն դեռեւս ցեղասպանություն կամ հանցագործություն չեն համարվում եւ այս պահին պատմաբանների վեճի առարկա են։

Ցուցադրել ավելի
Back to top button