Միջազգային

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի օրը հայտնի է. հանդիպմանը՝ դեռ ոչ

Ռուսաստանի և Միացյալ նահանգների նախագահների առաջին պաշտոնական հեռախոսազրույցի օրը հայտնի է. Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ զրույցը կարող է կայանալ արդեն վաղը՝ հունվարի 28-ին:

Թրամփն ու Պուտինը հեռախոսով ավելի վաղ զրուցել են, դա, սակայն տեղի է ունեցել մինչ նորընտիր նախագահի երդմնակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը կարող է կայանալ իսլանդական Ռեյկյավիկում, սակայն երկու կողմն էլ լուրը հերքեցին, իսկ Կրեմլից հայտարարեցին, որ լավագույն դեպքում Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ մի քանի ամսից:

Ցուցադրել ավելի
Back to top button