Հասարակություն

Կրասնոդարի վթարից տուժած ՀՀ բոլոր քաղաքացիները դուրս են գրվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 4 քաղաքացիները, ովքեր բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, այսօր դուրս են գրվել։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն էր ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: Տուժել էր 9 անձ։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button