Հասարակություն

Կիրակի օրը՝ Հայոց բանակի 25-րդ տարեդարձին նվիրված պատարագ Մայր Աթոռում

Առաջիկա կիրակի օրը՝ հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կմատուցվի պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ պատարագի ընթացքում կհրապարակվի Վեհափառ հայրապետի կոնդակը Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առիթով:

Կկատարվի նաև Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության և անսասանության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button