Հասարակություն

Առաջիկա օրերին Վրաստանի ավտոճանապարհներին առատ տեղումներ և բուք է սպասվում

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ
տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է
միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի
ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև բուք
և ցածր ջերմաստիճան:

Ուստի,  վարորդներին խորհուրդ ենք տալիս առաջիկայում խուսափել նշված
ճանապարհով երթևեկելուց:

Ցուցադրել ավելի
Back to top button