Հասարակություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության
ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը
10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման
դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ցուցադրել ավելի
Back to top button