Հասարակություն

«Պոբեդա»-ն գոհ է չվերթներից


«Պոբեդա» ավիաընկերությունը բավական գոհ է չվերթներից, ինչի մասին վկայում է օդանավերի բեռնվածությունը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Գրեթե 100 տոկոս բեռնվածությամբ աշխատում ենք և ներկայումս քննարկում ենք հաճախականության ավելացման հարցը», — հայտնել է Ավետիսյանը: Հարցին, թե «Արմենիա» ավիաընկերությունը հավակնություն ունի՞ ազգային ավիափոխադրող դառնալու, Սերգեյ Ավետիսյանը պատասխանել է.  «Ազգային ավիափոխադրող բառի հետևից ինչո՞ւ եք ընկնում: Ավիաընկերությունն այս պայմաններում փորձում է գտնել իր տեղը շուկայում: Մենք դեմպինգներ չենք տեսնում, մենք տեսնում ենք մրցակցություն: Կա խիստ մրցակցային դաշտ, որտեղ տնտեսվարողները ծանր պայմաններում իրար հետ փոխհարաբերվում են: Միայն Մոսկվայի ուղղությամբ օրական ունենում ենք 14-15 չվերթ»:

Ցուցադրել ավելի
Back to top button