Տնտեսական

Հաստատվել են 2017 թվականի ընտանեկան նպաստի չափերը


ՀՀ պետբյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:

Կառավարությունն այսօր հաստատել է 2017 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը: Աշխատանքի ու սոցիալակն հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ, ֆինանսական միջոցները կազմում են շուրջ 39,5  մլրդ դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button