Հասարակություն

Հանձնարարականներ՝ վարչապետի ՌԴ այցի վերաբերյալ


Հանձնարարականներ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ռուսաստան այցի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է ակտիվ աշխատել ռուս գործընկերների հետ` հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մեկնարկն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ ներկայացնել: Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով Դաշնության համապատասխան գերատեսչությունների հետ շարունակել ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ապահովել հաշվետվություն: Հանձնարարական ստացել է նաև Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:

Գյուղատնտեսության ոլորտը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է: Կարեն Կարապետյանը հանձնարարել է 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկ ամսվա ընթացքում գյուղնախարարությունը ՀՀ-ում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծ կներկայացնի: Կարապետյանը նաև կառավարության գործունեության ծրագրում ներառված դրույթներին է անդրադարձել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button