Հասարակություն

Բերդ-Ճամբարակ ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է,  որ  հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ,  Մասիսի,
Արտաշատի,  Արարատի, Աշտարակի, Եղվարդի,  Մարալիկի,  Ախուրյանի,  Աշոցքի,
Ապարանի,  Աբովյանի,  Հրազդանի,   Սևանի, Մարտունու, Եղեգնաձորի, Սիսիանի,
Վայքի  և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով փակ է Վարդենյաց  լեռնանցքը:

Ուժեղ  քամու և ցածր տեսանելիության  պատճառով  Բերդ – Ճամբարակ
ճանապարհը  դժվարանցանելի է:

Թալինի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա
հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական
ընկերությունները, կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային
անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս   ավտոճանապարհները
բաց են:

Ցուցադրել ավելի
Back to top button