Հասարակություն

Բանակի նորացված հանդերձանքը


2017թ.-ին Զինված ուժերում անցում կկատարեն նոր կիսաճտքավոր կոշիկների, որոնք, ի տարբերություն, այսօրվանների՝ ամբողջությամբ կաշվե կլինեն: Զինված Ուժերի մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրաբ Սարգսյանը ասել է նաև, որ ցուրտ եղանակային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին տրվելու է  լրացուցիչ հանդերձանք ու նաև ու լրացուցիչ սնունդ:

 

2017թ.-ին Զինված ուժերում  մարտական հերթապահության անցնելու կարգի մեջ փոփոխություն  կատարվեց։ Նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ չեղարկվեց  ապրիլից հետո մարտական հերթապահության գործող կարգն ու վերադարձ  կատարվեց նախկինին։ Այսինքն՝  նորակոչիկը մարտական հերթապահության կանցնի վեցամսյա ծառայությունից հետո միայն։ Մինչ այդ նրանք ծառայությունը կանցնեն ուսումնական զորամասերում:

Հիշեցնենք, որ այդ ժամկետը զգալիորեն կրճատվել էր եւ զինվորական ծառայության անցնելուց երկու ամիս անց զինվորները անցնում էին մարտական հերթապահության: Զինված ուժերում  փոխվել է նաեւ զինվորական հանդերձանքը։ Անցում կկատարեն նոր կիսաճտքավոր կոշիկների, որոնք, ի տարբերություն ներկայի, ամբողջությամբ կաշվից կլինեն:

Զինված ուժերի մատակարարման թիկունքի բազայի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրաբ Սարգսյանն ասում է, որ նախկինում կոշիկների ճտքի հատվածը կարվում էր ոչ բնական կաշվից, ինչը խնդիրներ էր առաջացնում ու չէր դիմանում եղանակային բարդ պայմաններին։ Նոր կոշիկներում կլինեն շնչող ներդիրներ: Կոշիկների փորձնական խմբաքանակն արդեն այս տարի կմատակարարվի զինծառայողներին, որից հետո բարեհաջող ընթացքի դեպքում լիովին անցում կկատարվի դրանց:

Զոհրաբ Սարգսյանի խոսքով՝ փոխվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բամբակյա շապիկի ու տաք ներքնաշորի գույները. որոշվել է, որ դրանք նախկին շագանակագույնի ու սպիտակի փոխարեն լինեն պաշտպանական կանաչ գույնի, իսկ ցուրտ եղանակային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին տրվելու է նաև լրացուցիչ հանդերձանք:

Ի դեպ՝ սննդի դեպքում ևս տարբերություն կա մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների ու զորամասային ծառայողների միջև: ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանն ասում է, որ  մարտական հերթապահություն իրականացնողների սթրեսը ավելի շատ  է, նրանց սննդաբաժնում ավանդականին ավելանում է, օրինակ, կիսապխտած երշիկ,  քաղցրավենիք` ջեմ, թխվածքաբլիթ, շոկոլադ և այլն:

Ցուցադրել ավելի
Back to top button