Հասարակություն

Աջակցություն սիրիահայերին՝ կառավարության պահուստային ֆոնդից


Կառավարությունն այսօր հաստատել է «ՀՀ կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նմանատիպ մի համաձայնագիր էլ կկնքվի  Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև:

Գործադիրում այսօր որոշել են վեց ամիս էլ  երկարաձգել տնտեսվարողների մոտ կազմակերպվող ստուգումների արգելքը:

Կառավարությունն իր պա­հուս­­տային ֆոնդից 2017 թվականի առաջին եռամսյակում արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստան համահայկական հիմնադրամին 43 միլիոն 368 հազար դրամ կհատկացնի, գումարով սիրիահայերի համար կգնվեն առաջնային անհրաժեշտության պարագաներ, սնունդ, կենցաղային իրեր:

Մեկ տարի՝ հարկատուները դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման հնարավորություն կունենան: Այն պարտադիր կդառնա արդեն 2018թ: Կարեն Կարապետյանը, ի դեպ, գործընթացը արագացնելու կողմնակից է:

Գործադիրը որոշել է  Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը նույնպես ընդգրկել սահմանամերձ բնակավայրերի ցանկում: Նշենք, որ սա 33-րդ համայնքն է, որը կօգտվի կառավարության տված արտոնություններից: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդառաջելով հնչած կարծիքներին՝  առաջարկել է միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել:

Ազատամուտում, ի դեպ, տնտեսական գործունեություն ծավալողները կազատվեն հարկային պարտավորություններից: «Համայնքի հողերը թշնամու կրակի տակ են, տնտեսական ակտիվությունը ցածր է»,- նախագծի ու առաջարկի անհրաժեշտությունն այսպես պարզաբանել է  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button