Տնտեսական

Անասնագլխաքանակը շատացել է, անասնաբույժների թիվը` նվազել

Անցած երկու տարիներին Արմավիրի մարզում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճ է նկատվել, այն գերազանցել է նույնիսկ խորհրդային տարիներին գրանցված ցուցանիշը:  Անասուններին պետպատվերի շրջանակում պատվաստում են 7 անուն հիվանդության դեմ: Անասնագլխաքանակը շատացել է, իսկ անասնաբույժների թիվը նվազել, երիտասարդները չեն ընտրում անասնաբույժի մասնագիտությունը:

Արմավիրի մարզը հանրապետությունը կերակրող շտեմարան է հանդիսանում ոչ միայն բուսաբուծության, գյուղմթերքների արտադրության տեսակետից, այլ նաև անասնապահության: Չնայած արոտավայրերի սակավությանը, այնուամենայնիվ վերջին 2 տարում մարզում զգալիորեն ավելացել է  գյուղատնտեսական կենդանիների  գլխաքանակը:   Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այն գերացանցել է նույնիսկ խորհրդային տարիներին գրանցված գլխաքանակը:

2016թ հունվարի մեկի դրությամբ համայնքներում հաշվառվել են 60 382 գլուխ խոշոր եղջերավոր, 102 065  գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, 25 444 գլուխ խոզ,   մոտ մեկ միլիոն  թև թռչուն:  Անասնապահությամբ ավելի շատ զբաղվում են Բաղրամյանի ենթատարածքի գյուղացիական տնտեսությունները: Գյուղատնտեսական կենդանիների անկում չունենալու նպատակով անասնապահական ֆերմերային տնտեսությունները հետևում են կենդանիների խնամքին, ժամանակին դիմում անասնաբույժի ծառայությանը: Մարզում անասնաբույժները սովորաբար աշխատում են մի քանի գյուղերում, որը պայմանավորված է անասունների գլխաքանակով: Մարզի գլխավոր անասնաբույժ Ալեքսան Մկրտչյանը նշեց, որ անասնաբույժի աշխատանքը պլանավորվում է տարվա բոլոր ամիսների համար՝ ըստ եռամսյակի:

Գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունները անասունների վարքագծի փոփոխական դրսևորումներից  ենթադրում են անասունի մոտ կասկածելի հիվանդություն և  դիմում են անասնաբուժին:

,, Եթե անասունի մոտ նկատվում է լոժ՝ լորձային թքարտադրություն, ապա անասունը հիվանդացել է դաբաղով, եթե արյունամիզություն, ապա՝ դեղնախտով, որի հետևանքով տարիներ առաջ նկատվեց անասնագլխաքանակի զգալի անկում,,- ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը նշեց, որ   պետպատվերի շրջանակում   գյուղատնտեսական կենդանիները պատվաստվում են  տարբեր հիվանդություների դեմ:

,,Խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ, սիբիրախտ, խշխշան պալար, բրուցելոզ, մի որոշակի տոկոս տուբերկուլյոզ, մանր եղջերավոր կենդանիների դաբաղ և խոզերի ժանդախտ: Կենդանիները պատվաստվում են ըստ տարքային խմբերի,,:

Անասնաբուժները պատվաստանյութը տեղափոխում են հատուկ ճամպրուկներով, որտեղ տեղադրված են սառույցներ: Պետպատվերի շրջանակում իրականացվող պատվաստումներն անվճար են, մյուս ծառայությումնները՝ վճարովի:  Կենդանիների  պատվաստումների  մասին նախապես են տեղեկացվում  է բնակչությանը:

,, Եղել է դեպք, երբ մենք անասուններին նախիր չենք ուրղարկել, պահել ենք գոմում, քանի որ այդ օրը պատվաստումներ էին անելու,,:

Անասնաբույժի աշխատանքը այնքան էլ հրապուրիչ չէ, երիտասարդները հրաժարվում են այդ մասնագիտության ընտրությունից: Մարզի անասնաբույժները 30 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցողներն են, իսկ երիտասարդ մնասնագետներն ավելի քիչ են:

Ցուցադրել ավելի
Back to top button