Հասարակություն

Այսօր նշվել է Քարին տակի 25-ամյակը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախի Քարին տակ գյուղում նշել են գյուղի հերոսամարտի 25 -ամյակը:  1992 թվականի հունվարի 26-ի առավոտը գյուղը դիամվորեց  շրջափակման մեջ: Անելանելի վիճակից ելքը գտնվեց՝ մեծ ու փոքրով  զինված ու անզեն, բոլորը կանգնեցին մարտական դիրքում եւ թշնամին նահանջեց: Այսօր գյուղում են հավաքվել բոլորը եւ քարինտակցիները եւ օգնության շտապած  հարեւան գյուղերի ջոկատները. եկել էին հիշելու իրենց զոհված ընկերներին ու վերահաստատելու հայրենիքում ապրելու ուխտը:

Ցուցադրել ավելի
Back to top button