Քաղաքական

Քաղաքագետ. Երեւանում անցկացնել Բելառուսում մարդու իրավունքներին նվիրված խորհրդաժողով

Հայաստանում կազմակերպել Բելառուսում մարդու իրավունքների խնդիրներին նվիրված քննարկում այս երկրի ակնառու այլախոհների մասնակցությամբ. Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ նման առաջարկ է արել   Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանը շեշտել է, որ ճանապարհորդ- բլոգերի ձերբակալության եւ Ադրբեջանին հանձնելու շուրջ ստեղծված իրավիճակը Մինսկի եւ Բաքվի երկկողմ շահերով են պայմանավորված։ Նա նշել է, որ բլոգեր Լապիշին հետ կապված խնդրին Հայաստանը կարող է պատասխանել քարոզչական արշավով եւ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցներում աջակցություն փնտրելով։

Քաղաքագետը համոզված է, որ ներկա պայմաններում Լուկաշենկոն չի ցանկանա խնդիրներ ունենալ այդ կառույցների հետ, քանի որ այժմ մեծ նշանակություն է տալիս Եվրոպայի հետ հարաբերություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button