Հասարակություն

Հոգեբանական խնդիրներ՝ կախվածության հիմքում


Սիրելի մարդուց մինչև  համացանց, ծխախոտից մինչեւ մոլախաղեր. կախվածությունները տարբեր են: Իրականությունից փախուստի առաջին նշաններն են ՝ առօրյա հետաքրքրությունների փոփոխությունն է, շրջապատի մարդկանց հետ առաջվա պես չշփվելու ցանկություն, մեկուսացում և իրական աշխարհը վիրտուալով փոխարինում։

 

Եթե մեծահասակների մոտ կախվածությունից դուրս գալը շատ ավելի հեշտ է ստացվում, ապա  երեխաների մոտ մի փոքր այլ է։ Բակերում խաղացող երեխաներ շատ քիչ կհանդիպենք, նրանց փոխարենը կարող ենք տեսնել շատ երեխաների, ովքեր միայն ֆիզիկապես են մեր կողքին, իսկ մտքով համակարգչային խաղերի վիրտուալ աշխարհում են։ Իհարկե՝ ինտերնետային խաղերը հոգեբանական տեսանկյունից ճկունացնում են երեխայի իմացությունը, սրում ուշադրությունը, զարգացնում երևակայությունը, սակայն դրանցից կախվածություն ունենալը լուրջ հետևանքների է հանգեցնում, հաճախ երեխայի մոտ ագրեսիայի պատճառ դառնում:

Երևանաբնակ Ռաֆիկ Սողոմոնյանը համաձայն է  հոգեբանի դիտարկումների հետ, բայց նշում է, որ ինքը գտել է այն ուղին, որպեսզի երեխաները կախվածություն չունենան համակարգչից։ Առայժմ հաջողվում է:

Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն ասում է, որ յուրաքանչյուր կախվածության հիմքում ընկած է հոգեբանական խնդիրը: Առաջին ազդանշաններից մեկն այն է, որ մարդու մոտ սկսում են նվազել և մարել առօրյա հետաքրքրությունները, մարդը նպատակներ չի դնում իր առջև:

Հոգեբանները խորհուրդ են տալիս՝ կախվածությունից պետք է ազատվել ճիշտ և գրագետ, որպեսզի այն չբերի այլ տեսակի կախվածությունների՝ օրինակ ասենք հոգեբանից։

Back to top button