Երկարատև ցուրտ կարող է վնասել գյուղատնտեսությանը


Հիդրոմետ ծառայության եղանակային տվյալները արդեն երկու ամիս Արարատյան դաշտավայրի բնակիչների ուշադրության կենտրոնում է: Սառնամանիքը դուրս չի գալիս Երևանից ու Արարատյան դաշտավայրից: Երկարատև ցուրտ կարող է վնասել գյուղատնտեսությանը: Արմավիրի մարզի հիդրոօդերևութամաբանական կայանը շուրջօրյա տվյալներ է հաղորդում եղանակի մասին:
Օդերևութաբանական կայանում դիտարկումները շուրջօրյա են և սահմանված ժամերին տեղեկություններ են հաղորդվում համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից Գրինվիչի ժամանակով սահմանված ժամերին:
Դիտված հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին նախապես զգուշացվում է՝ նշելով երույթի ուժգնությունը, ինտենսիվությունը, տևողութունը՝ սկիզմն ու ավարտը: Տեղեկությունները ծածկագրված են ուղարկվում հիդրոմետ ծառայություն: Բացի օդրերևութաբանական դիտարկումներից իրակացնում են ագրոօդերևութաբանական դիտարկումներ ծիրանի, դեղձի, սմբուկի, լոլիկի և պղպեղի վրա, որոշել են բույսերի կենսունակութունը, գնահատել՝ վիճակը: Տևական սառնամանիքը հիմա էլ է անհամգստացնող գյուղատնտեսության համար: Արմավիրի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսությա վարչության պետ Արթուր Այվազյանը հետաքրքրված էր դեռ դեկտեմբեր ամսին գրանցված սառնամանիքի տևողության մասին, կան խաղողի այգիներ, որոնք չեն թաղվել:
«Օդի նվազագույն ջերմաստիճանը -21.5 աստիճան ցելսիուս է եղել, իսկ գետնի մակերևույթին -24 աստիճանը, այո, եթե բաց է մնացել խաղողի վազը, ուրեմն ցրտահարվել է»,- Ռուզաննա Հարությունյան:
Գետնի մակեևրույթին ջերմաստիճանը -20 աստիճանը գերազանցել էր նաև երեկ գիշեր: