Քաղաքական

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջեւ

Հունվարի 23-ին Հաագայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ հոլանդական կողմը`Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Պիտեր Յան Կլեյվեխ դը Զվանը: Խորհրդակցություններին մասնակցել են նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Նիդերլանդների ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Ադրիան Պալմը:

Խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի և տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և դրանց անդրադարձը տարածաշրջանային կայության և անվտանգության վրա։

Կատարվել է նաև միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու դրանցում հոլանդական կողմի՝ որպես ավանդական աջակցի մասնակցության շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերին:

Փոխնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեցլ է ՀՀ — ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ՀՀ-ԵՄ համագործակցության ուղղությունները: Քննարկվել են նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության ազդեցությունը դրանց վրա:

Հոլանդական կողմի խնդրանքով, ԱԳ փոխնախարար Նազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

Ցուցադրել ավելի
Back to top button