Քաղաքական

Ղարաբաղյան թեման այս անգամ էլ կդառնա նախընտրական խաղաքարտ


Ապրիլյան պատերազմի տարելից, խորհրդարանական ընտրություններ, կառավարման համակարգի փոփոխություն եւ ղարաբաղյան հակամարտության լուծում. առաջիկա ամիսներին այս խնդիրները միաձուլվելու են՝ նախընտրական շրջանում կազմելով քարոզչության հիմնական կորիզը: Քաղաքական ուժերից որեւէ դրույթ դեռեւս հայտնի չէ, բայց քաղաքագետները կանխատեսում են՝ նախընտրական քարոզչության շեշտերից մեկը դրվելու է հենց ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման տարբերակների վրա: «Ռադիոլուրը» այսօր փորձել է պարզել ինչի կարող է հանգեցնել սա:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը, ինչպես հայտնի է, համընկնում է ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի հետ: Այս առումով, սակայն, չնախատեսված զարգացումների նախադրյալներ առայժմ չի տեսնում քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ամեն դեպքում, առանցքային դեր է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սա արդեն ակնհայտ է «Ռադիոլուրի» զրուցակից քաղաքագետների, մասնավորապես՝ Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ  Հովհաննիսյանի համար:

Թեեւ դեռ հայտնի չէ, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու ընտրությունների, առավել եւս հայտնի չեն նրանցից որեւէ մեկի ծրագրային դրույթները, բայց խորհրդարանական կառավարման անցնելու իրողությունից ելնելով պարզ է՝ քարոզչության շրջանում թեկնածուները հակամարտության լուծման իրենց տարբերակներն են առաջարկելու: Ալեքսանդր Մարկարովը չի կարծում, որ արդյունքում կծնվի կարգավորման նոր՝ իրատեսական տարբերակ, բայց եւ այս քարոզչությունը ձեւական չի համարում: Կարծում է՝ ընտրողի համար օգտակար կլինի:

Այս ամենում որեւէ վտանգ քաղաքագետը չի տեսնում: «Կարգավորման տարբերակների քննարկումով հնարավորություն չկա ազդելու պաշտոնական դիրքորոշման վրա, որը հայտնի է»,- ասում է Մարկարովը:

Խորհրդարանական ընտրություններից եւ կառավարման համակարգի փոփոխությունից հետո ով է, ի վերջո, զբաղվելու բանակցային գործընթացով: Նոր Սահմանադրությունն այս մասով տարբեր կերպ են ընկալում Հմայակ Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Մարկարովը:

Նույնիսկ այս փոփոխության դեպքում, ըստ Սահմանադրության անցումային դրույթների, մինչեւ 2018 թվականը ղարաբաղյան հակամարտությանն կարգավորման բանակցությունների պատասխանատուն մնում է հանրապետության նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button