Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ հեռանում է ՀՀԿ-ից:

«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,-ասել է նա։

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:

Ցուցադրել ավելի
Back to top button