ԿարևորՔաղաքական

Հերթական վիճահարույց զեկույցը՝ ԵԽԽՎ-ում


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այսօր պատվիարկները լսել են ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին: Նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են  Արևելյան գործընկերության հաջողություններին ու անհաջողություններին: ԵՄ-ի հետ Հայասատնի  գործակցության հեռանկարով  հետաքրքվել են նաև հայ պատվիրակները: Իսկ նիստերի դահլիճից դուրս տարբեր հանձնաժողովների քննարկումներում շարունակվել են հայ-ադրբեջանական փոխհրաձգությունները: Այս որակումը քննարկումներին «Ռադիոլուրի» հետ զրույցում տվել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

 

Արդյոք Հայաստան — Եվրամիություն հարաբերությունների օրակարգը  մոտ ապագայում նախատեսում է վիզային ռեժիմի վերացում՝ հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա նիստի ընթացքում դրա ուղիղ հասցեատիրոջը՝ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին ուղղեց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը:

Հայ պատվիարկը ցանկանում էր հստակեցնել, թե արդյոք Վրաստանի, Ուկարինայի , Մոլդովայի օրինկաը կիարռվելու է  նաև Հայաստանի դեպքում:  Մենք շահագրգրված ենք Հայաստանի հետ բանակցությունների հարցում՝ նկատեց  հանձնակատարտը հավելելով, որ գործընթացն ըստ ժամանակցույցի առաջ է շարժվում:

Ի դեպ,  կառույցի նոր անդամ երկրներում ակնկալիքների և իրականության տարբերության հարցը տրվեց տարբեր ձևակերպումներով: Մոլդովայի պատվիրակն, օրինակ, հարցն այսպես եզրափակեց.«Ինչ անել, երբ բլիթ չկա, իսկ մտրակն էլ կարճ է»:

Մենք իսկապես մենք ջանքեր ենք գործադրում և առաջիկա ամիսներին  մի շարք կարևոր որոշումներ կկայացնենք՝ ասաց Հաննը, նաև բացատրեց, որ  արդյուքների մասին  ճիշտ չէ դատել մեկ տարվա կտրվածքով: Խնդիրների  մեծ համալիր է  ու համբերության կարքի կա՝ ասաց:

Ամբիոնի մոտ հաջորդը Կիպրոսի նախագահն էր: Նրան ուղղված հարցերից Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հակամարտություններին վերաբող հատվածն է ընդգծում:

«Կիպրոսի նախագահը շեշտեց, որ հակամարտության լուծման այլ ճանապարհ, քան երկխոսությունն է, չի տեսնում: Ընդգծեց, որ ճնշումը, ուժի գործադրումը չեն կարող բերել  հակամարտության կարգավորման»:

Հայաստանին ուղիղ վերաբերող հարց օրակագում ընդգրված չէ, բայց հանձնաժողովների նիստերում, ըստ Նաղդալյանի, հայ-ադրբեջանական փոխհրաձգությունները շարունակվում են: Դրանց առանցքում, ի դեպ, նոր թեմա է ավելացել:

Սպասվում է  «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկումը, որի հեղինակը  ուկրաինացի պատգամավոր Արիևն է։

«Զեկույցում մի քանի վիճահարույց ձևակերպումներ կան , պատահակ չէ, որ դրա վերաբերյալ արդեն 30 առաջարկություն է ներկայացվել»:

Արիևը անդրադարձել է  է մամուլի ազատության հարցերին հակամարտության գոտիներում, գրելով որ լրատվամիջոցների ազատությունը բացակայում է «նաև անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»:

Ցուցադրել ավելի
Back to top button