Տնտեսական

Արտաքին պարտքի աճը գերազանցում է տնտեսական աճի տեմպերը


Անհանգստացնո՞ղ է արդյոք Հայաստանի արտաքին պարտքի բեռը. տնտեսական օրակարգում առանցքային համարվող այս պարզ հարցի պատասխանները դժվար է գտնել: Գնահատականներն են տարբեր։ Տնտեսագետներն  անհանգստացնող են համարում պարտքի բեռը, պաշտոնյաները պնդում են՝ անհանգստանալու պատճառ չկա: Օրերս Հայաստանի պարտքային պարտավորություններին նաև Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն էր անդրադարձել՝ նշելով՝ 2016-ին Հայաստանի պետպարտքը կազմել է ՀՆԱ-ի 56.8 տոկոսը։ Մինչդեռ՝ պետբյուջեով նախատեսվում էր, որ 2016-ին երկրի պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 49.4 տոկոսը։ Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ 2016-ին Հայաստանի պետպարտքն աճել է 857.1 միլիոն դոլարով կամ 17 տոկոսով և կազմել 5 միլիարդ 934 միլիոն դոլար։ Օրենքով, եթե Հայաստանի պետպարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը պարտավոր է կրճատել ծախսերը։ Դրա հետ մեկտեղ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից ու սեռից,  անգամ իր ցանկությունից մոտ 2000 դոլար պարտք ունի։ Հաշվարկը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանինն է, վարկային պարտավորությունն էլ՝ Հայաստանինը:  Զրուցակիցս մեկ անգամ ևս  ընդգծում է՝        Հայաստանը   որդեգրել է անսահմանափակ պարտքի ներգրավման մոդել, որը լավ բանի չի տանում:  Ամեն տարի պարտքն ավելանում է՝ դրա վճարումը թողնելով հաջորդ սերունդներին:

Զգացական անցում տնտեսականին՝ «2016-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 56.8 տոկոսը»,-  թեմային նաև   Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն է անդրադարձել՝ հիշեցնելով՝   Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում էր, որ 2016-ին  երկրի պետպարտքը կկազմի  ՀՆԱ-ի 49.4 տոկոսը։

«2017թ ավելի վատ ենք սկսել,- ասում է    տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ու պարզաբանում,- տարին սկսել ենք պլանավորած պարտքի ավելի  բարձր   ցուցանիշով,  2016թ էլ   փակել ենք ներքին պարտքի բավականին բարձր շեմով»:  Տնտեսագետին անհանգստացնում է  հատկապես ներքին պարտքի չափը.

«Դա դառնում է հետևյալը՝ Հայաստանը արտաքին պարտքի ֆինանսավորման բաղադրիչի մասով ևս ունի խնդիրներ և սկսել է  շեշտը դնել նաև  ներքին պարտքի  հաշվին տնտեսությունը  կամ պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու խնդրի առաջ»:

Վերլուծելով՝ տնտեսագետը նկատում է՝ առաջիկայում հավանակությունը մեծ է, որ Հայաստանի պարտքի շեմը ՀՆԱ-ի 60 տոկոսից  կարող է բարձրացվել մինչև 70 տոկոսը, ինչը  նույնպես  վտանգավոր է։

«Ամերիկայի համար դա  կոչվում  էր տեխնիկական դեֆոլտ:  Երբ հասնում է մի մակարդակի, երբ այլևս երկիրը չի կարող պարտք ներգրավելու  գործիքից օգտվել և ստիպված է ՀՆԱ-ի  շեմը բարձրացնել»:

Հայաստանը, ըստ զրուցակցիս, եթե ոչ 2017թ, ապա 2018-ին անպայման կանգնելու է այս խնդրի առջև:  «Հայաստանի պետական պարտքը աստիճանաբար հատում է վեց մլրդ դոլարի սահմանագիծը։ Սա արդեն իսկ վտանգավորության շեմն  է»,- ահազանգում են մասնագետներն ու նշում՝  առաջիկա  տարիներին  միայն պարտքի  սպասարկումը կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոսից ավելին։

 

Հայաստանի տնտեսական աճը ութ անգամ պակաս է արտաքին պարտքից՝ ասում է տնտեսագետը։ 2019- 2020թ արտաքին պարտքի սպասարկման մասով մարտահրավերի առջև ենք կանգնելու՝ փաստում են տնտեսագետներն ու նշում ՝ 2,5 մլրդ դոլար բյուջեի մոտ մեկ մլրդ-ն ուղղվելու է արտաքին պարտքի սպասարկմանը: Կառավարությունում, իսկ ավելի կոնկրետ ֆինանսների նախարարությունում, հանգիստ են։ 2016-ին արտաքին պարտքի սպասարկման մասով խնդիր չենք ունեցել, չենք ունենա նաև 2017թ.՝ վստահեցնում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու պարզաբանում՝ 2017թ պետական բյուջեի մասին օրենքում ամեն ինչ հստակ ուրվագծված է՝ 150 մլրդ դրամի դեֆիցիտն ունի իր ֆինանսավորման հստակ աղբյուրները,

 

Նույն գերատեսչության պաշտոնյաների դեմքին մտահոգություն է հայտնվում, երբ  խոսում են   պետական բյուջեի ծախսերի վրա արտաքին պարտքի սպասարկման ճնշման մասին։ Պետական պարտքի կառավարման վարչության  պետ Արշալույս Մարգարյան:

Ստեղծված իրավիճակից ելք կա՝ պետք է իրականացնել վարկային միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ կոշտ քաղաքականություն,  ինչպես նաև հրաժարվել թանկ պարտքերի ներգրավելուց։ Հակառակ դեպքում՝ տնտեսագետների մոտ այն տպավորությունն են ստեղծվում, թե Հայաստանը պատրաստ է ընդունել պարտքի ավելացման բոլոր առաջարկները:

Ցուցադրել ավելի
Back to top button