Սպորտ

Տիգրան Լ. Պետրոսյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է արագ շախմատի 2017 թ. Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 60 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստեր, 13 միջազգային և ՖԻԴԵ-ի 10 վարպետ: Ստուգատեսն ընթացել է շվեյցարական մրցակարգով ՝ 8 տուրով: Մասնակիցներին յուրաքանչյուր պարտիայի համար տրվել է 10 րոպե` 5 վայրկյան ավելացումով:

Մրցաշարում հիանալի է հանդես եկել Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը` Տիգրան Լ. Պետրոսյանը, ով վաստակած 7 միավորով հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով գրավել է 2-րդ տեղը, իսկ 6 միավոր վաստակած Գևորգ Ալավերդյանը լրացուցիչ ցուցանիշներով եզրափակել է լավագույն եռյակը:

Ցուցադրել ավելի
Back to top button