Քաղաքական

Վերընտրված Ագրամունտը քննադատեց նաեւ Բաքվին


Ստրասբուրգում այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հունվարի 27-ը։ Եվրոպական այդ կառույցի օրակարգում այս անգամ Հայաստանին վերաբերող որեւէ հարց չկա, թեեւ անուղղակիորեն մեզ է առնչվում  ԵԽԽՎ նախագահի ընտրությունը: ԵԽԽՎ ներքին ընթացակարգերի եւ պայմանավորվածության համաձայն՝ ԵԽԽՎ նախագահությունը փոխանցվում է կուսակցություններին հերթականությամբ։ Նախագահն ընտրվում է 1 տարով, այնուհետ պաշտոնավարումը երկարացվում է եւս 1 տարով։ Արդեն մեկ տարի կառույցը ղեկավարել է Պեդրո Ագրամունտը, որից մշտապես խիստ դժգոհել են հայկական պատվիրակության անդամները: Հատկանշական է, որ ձմեռային նստաշրջանից առաջ կառույցի որոշ պատգամավորների անունը հնչեց կոռուպցիոն սկանդալի մեջ, որի գլխավոր դերում, ի դեպ, հանդես է գալիս Ադրբեջանը:

Ցուցադրել ավելի
Back to top button